Ֆրանսիական Ալպերում ձնահյուսի պատճառով զբոսաշրջիկներ են մահացել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

աշխարհ

Ֆրանսիական Ալպերում ձնահյուսի պատճառով  զբոսաշրջիկների երկու խումբ մնացել է ձյան տակ: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել են Ֆրանսիայի Սավոյա շրջանի իշխանությունները:

Դեպքի վայր են ժամանել ժանդարմերիայի ներկայացուցիչներ, երկու ուղղաթիռ, հատուկ վարժեցված շներ:

Նախնական տվյալների համաձայն՝ չորս մարդ մահացել է:

--0--ԿԿ