Չենք պատրաստվում մեր տարածքներից անգամ մեկ մետր հետ քաշվել, Ադրբեջանը պարտավոր է հեռանալ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

քաղաքական

Ադրբեջանական զորքը շարունակում է մնալ Հայաստանի պետական սահմանի ներսում՝ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում։  Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Նախարարության լրատվական բաժնի փոխանցմամբ՝ բանակցություններին  հայկական կողմն իր դիրքորոշումը հստակ հայտնել է՝ պնդելով, որ «դրանք մեր տարածքներն են, և մենք չենք պատրաստվում դրանցից անգամ մեկ մետր հետ քաշվել, իրենք պարտավոր են հեռանալ»։ 

Հիշեցնենք, որ նախօրեին բանակցություններ էին տեղի ունեցել հայկական և ադրբեջանական կողմերի միջև։

Հիշեցնենք նաև, որ նախօրեին հրավիրված ԱԽ նիստում, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը Սյունիքի և Գեղարքունիքի դեպքերի առնչությամբ դիմելու է ՀԱՊԿ-ին։

--0--ԿԿ