Թուրքիան Երուսաղեմին կաջակցի նույնքան վճռական, որքան Ադրբեջանին էր աջակցում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14,  24News

Էրդողան

Թուրքիան Երուսաղեմին աջակցություն կցուցաբերի այն նույն վճռականությամբ, ինչպես Ադրբեջանին էր աջակցում Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում: Այս մասին, ինչպես հայտնում է ՌԻԱ-Նովոստին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: 

«Մենք զայրացած ենք Իսրայելի ահաբեկչական պետության կիրառած ճնշումից: Իսրայելը հատել է բոլոր սահմանները: Մենք որքան վճռական աջակցում էինք Ադրբեջանի պայքարին, նույն զգացողությամբ սկսում ենք գործել պաղեստինյան քաղաքներում և Երուսաղեմում ճնշումների դեմ: Գործում ենք նույն վճռականությամբ, որով պաշտպանում էինք մեր սիրիական սահմանը», - ասել է Էրդողանը հեռուստաուղերձում:

--00--ԱԹ