Եթե ներգրավված չեք եղել, Մուրադովն է բանակցել, Վահե Հակոբյանը ինչպե՞ս հանձնեց բանալիները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

սոֆյա

ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին ու դրա վերաբերյալ իշխանության մոտեցմանը։

«Հաստատ, ամեն ձախողման մեջ մարդ կգտնվի մեղադրվելու: Մի քանի օր առաջ իմ գործընկեր Թագուհի Թովմասյանի հարցը, թե ե՞րբ պետք է կահավորվեն Վարդենիսի պոստերը, պատասխանեցին «դուք Ադրբեջանին հայտնում եք, որ մեր պոստերը կահավորված չէ, բայց ամեն ինչ արված է ու լավ է, որ դուք ու ադրբեջանցիները չգիտեն…

Մի քանի օր անց, երբ հասան Վարդենիս, սկսեցին էդ աղջկան մեղադրել, թե բա՝ հարցրիր, իմացան, որ կահավորված չէ, ու եկան: Իսկ չիմացա՞ն, որ վարչապետն էլ ասել էր ամեն ինչ արված է: Էդ ստի ու կեղծիքի արանքում, տուժում են 18-20 տարեկան, պատերազմ անցած տղաները, տեղյա՞կ եք (չասեք, թե ես ինչ եմ անում, այլապես ստիպված կհրապարակեմ ստացականները, ու իշխանությունը խայտառակ կլինի)։

Հիմա բանակցությունների թեման է. բանակցող կողմը այլ մարդ է, մեղավորը՝ այլ: Եթե դուք անգամ ներգրավվածություն չեք ունեցել, բանակցություններում, ու գեներալ Մուրադովն է բանակցել, Վահե Հակոբյանը ինչպե՞ս հանձնեց երկրի բանալիները»,-գրել է Սոֆյա Հովսեփյանը:

--00—ԼՄ