Ավրաամ Ռուսոյին առևանգած ադրբեջանցիներն ազատ են արձակվել

 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News 

Ռուսո

Մոսկվայի Պրեսնենյան դատարանը 2004 թ․ հայազգի երգիչ Ավրաամ Ռուսոյի առևանգման գործով ամբաստանյալներ գործարար Թելման Իսմայիլովի եղբորորդուն՝ Վլադիմիր Գուսակովին և գործարար Էլյար Դամիրովի թիկնապահին դատապարտել է ազատազրկման։  Ինչպես ТАСС-ին հայտնել են դատարանից՝ նրանք պատժի կրումից ազատ են արձակվել արդարադատության համար պատասխանատվության ենթարկվելու ժամկետի լրանալու պատճառով։

Ավրաամ Ռուսոն իր առևանգման մասին ոստիկանությանը հայտնել էր 2018 թվականի սեպտեմբերին՝ դեպքից 14 տարի անց: Ըստ հետաքննության տվյալների՝ առևանգումը կազմակերպել է Թելման Իսմայիլովը: Նա ցանկացել էր, որ երգիչը ելույթ ունենար միայն իր և իր հյուրերի համար և այլևս համերգներ չտար: Ադբեջանցի գործարարները երգչին պահել են արվարձաններում գտնվող բնակարաններից մեկում և պարբերաբար ծեծի ենթարկել: 

--00—ՄՀ