Փաշինյանից պահանջում ենք հրապարակային դարձնել դելիմիտացիայի և դեմարկացիայի մեխանիզմները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

5165

Այսօր վարչապետի Ժ/Պ Նիկոլ Փաշինյանն արել է հայտարարություն այն մասին, որ պատրաստվում է ՀՀ-ի անունից Ադրբեջանի հետ ստորագրել փաստաթուղթ, ինչը կարող է վերաբերել ՀՀ-ի տարածքային ամբողջականությանը․ ֆեյսբուքյան էջում հայտնել է 5165 շարժումը։

«Ելնելով այն հանգամանքից, որ վարչապետն ու կառավարությունը տվել են հրաժարական ՀՀ ազգաբնակչության շրջանում վստահության էական կորստի հիմքով, գտնում ենք, որ այս պայմաններում վարչապետն իրավասու չէ ստորագրել որևէ փաստաթուղթ ՀՀ-ի անունից: Ելնելով նաև այն հանգամանքից, որ տեղեկություններ են շրջանառվում ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանին զիջումներ անելու մասին, պահանջում ենք Նիկոլ Փաշինյանից անհապաղ հրապարակել փաստաթղթի նախագիծը, հրապարակային դարձնել դելիմիտացիայի և դեմարկացիայի մեխանիզմները, ներառյալ այն, թե Խորհրդային Հայաստանի ո՞ր ժամանակաշրջանի քարտեզներն են դրված գործընթացի հիմքում, և ՀՀ-ի անունից չստորագրել որևէ փաստաթուղթ: Նաև պահանջում ենք այն ուժերից, որոնք տիրապետում են փաստաթղթի նախագծին և դրան անչվող տեղեկատվությանը, այդ ամենն ամբողջությամբ հասանելի դարձնել հասարակությանը»,- հայտնել է շարժումը:

--00—ՄՀ