ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News
Սիսիանի համայնքի ղեկավարը և համայնքապետարանի տղամարդ աշխատակիցները կամավորագրվել են և բարձրացել դիրքեր։ Այս մասին 24News-ին հայտնել է Սիսիանի համայնքապետարանի մամուլի խոսնակ Անի Սիմոնյանը։
«Մենք նույնպես տիրող իրավիճակի մասին տեղեկացել ենք մամուլից, այլ տեղեկության չենք տիրապետում»,-ասել է խոսնակն անդրադառնալով Սիսիանում տիրող իրավիճակին։
Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվում են լուրեր, ըստ որոնց, Սյունիքում՝ Սիսիանի հատվածում հակառակորդի կողմից հնչել են կրակոցներ և կան վիրավորներ:
--00--ԿԿ