Արցախի նախագահը պարգևատրել է Գինեսի գրքի բազմակի ռեկորդակիր Աշոտ Խանոյանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

Արցախ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 26-ին ընդունել է Գինեսի գրքի բազմակի ռեկորդակիր Աշոտ Խանոյանին: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը։

Երկրի ղեկավարը շնորհավորել է նրան մայիսի 25-ին Ստեփանակերտում Գինեսի նոր ռեկորդ սահմանելու կապակցությամբ և մաղթել հետագա հաջողություններ ու նոր ձեռքբերումներ:

Միաժամանակ նախագահն իր շնորհակալությունն է հայտնել Աշոտ Խանոյանին 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմի ընթացքում ակտիվ մասնակցության համար և պարգևատրել «Երախտագիտություն» մեդալով:

--00--ԱԹ