Հայ զինվորների են գերեվարել ՀՀ տարածքից, իսկ ԱՄՆ դեսպանը գրառում է կատարում սերֆինգի մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

․

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը քննադատել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին հայ զինվորների գերեվարման հարցին չանդրադառնալու համար:

«Ադրբեջանի ագրեսիայի և Հայաստանի տարածքի օկուպացիայի ֆոնին՝ երբ Ալիևի ուժերը հայ զինվորների են գերեվարել Հայաստանի տարածքից, մեր դեսպան Լին Թրեյսին գրառում է կատարում սերֆինգի մասին»,- գրել է Հայ Դատի հանձնախումբը (ANCA)՝ կից ներկայացնելով դեսպանատան թվիթերյան գրառումը:

․

--00--ԱՀ