Ադրբեջանական դատարանը կեղծ մեղադրանքներով երկու հայ գերիներին դատապարտեց 11,6 տարվա ազատազրկման

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News

rr

Ադրբեջանական դատարանն ակնհայտ կեղծ ու շինծու մեղադրանքների հիման վրա 11,6 տարվա ազատազրկման դատապարտեց երկու հայ զինծառայողներին, որոնք գերեվարվել էին Հայաստանի տարածքից մայիսի 26-ից  և ներկայացվել իբրև թե ահաբեկիչներ և ապօրինի մաքսանենգություն իրականացնողներ։

Հիշեցնենք, որ Հարություն Հովակիմյանի և Կարեն Ղազարյանի հետ կապն անհետացել է մայիսի 26-ին ժամը 19։00-ից, երբ նրանք սնունդ էին հասցնում մարտական ​​դիրքեր։

Այնուհետեւ Ադրբեջանի պետական ​​սահմանային ծառայությունը հայտարարեց հայ զինվորականներին «դիվերսիոն խմբի ներթափանցման փորձի» ժամանակ կալանավորելու մասին, նրանք ձերբակալվեցին, գործն ուղարկվեց դատարան։

 

--00—ԱՊ