Ադրբեջանը սատարում է ՀՀ հետ սահմանագծում իրականացնելու միջազգային հանրության կոչը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

ադրբեջանցի

Ադրբեջանը սատարում է միջազգային հանրության կոչը՝ Հայաստանի հետ սահմանների սահմանազատում ու սահմանագծում իրականացնելու վերաբերյալ: Ինչպես հայտնում է Ինտերֆաքս-Ադրբեջանը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:

Հիշեցնենք, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ մարզային այցերի ընթացքում հայտարարում էր, որ միջազգային հանրության կողմից առաջարկ է եղել հայ-ադրբեջանական սահմանից զինված ուժերի հայելային հետքաշում իրականացնել: Այս առաջարկն, ըստ Փաշինյանի, հայկական կողմի համար ընդունելի է:

Նշենք նաև, որ մամուլում շրջանառվում են տեղեկություններ, թե «Փաշինյանը պատրաստվում է հերթական կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրել», այս անգամ՝ ՀՀ սահմանների վերաբերյալ: ԶԼՄ-ները հաղորդում են նաև, որ փաստաթղթի ստորագրմանը դեմ է ՀՀ ԱԳՆ-ն:

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը մայիսի 27-ին հրաժարական ներկայացրեց: Այսօր հրաժարականի դիմում ներկայացրեց ԱԳ փոխնախարար Գագիկ Ղալաչյանը, ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ևս հայտնեց, որ թողնում է ԱԳՆ խոսնակի պաշտոնը: