Նախօրեին կատարվել է 48 թեստավորում, գրանցվել է COVID-19-ով վարակման 2 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 3, 24News

կովիդ

Հուլիսի 2-ին կատարվել է 48 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք: Այդ մասին հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 11 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 9074 քաղաքացու հետազոտություն, որից 925-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2907 դեպք: Կատարվել է 27026 թեստավորում:

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոնե ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում «Արևիկե բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում:

--00—ԼՄ