Արտաշատի ոստիկանները Դալար գյուղի տներից մեկի բակում կանեփ են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 13, 24News

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, ստացած տեղեկություններն իրացնելով, Դալար գյուղի տներից մեկի բակից հայտնաբերել են կանեփի բույսեր: Հայտնաբերվել է 2 մետրանոց 14 բույս, որոնցից մեկը՝ ծաղկամանի մեջ:

Ըստ տանտիրոջ հայտարարության՝ ինքն է ցանել և խնամել` հետագայում օգտագործելու նպատակով:

Տանտերը բերման է ենթարկվել: Հանգամանքները պարզվում են:

--00--ԱԹ