«ՔԿ-ից ակնկալում եմ ավելի վճռական գործողություններ». Փաշինյանը ներկայացրել է Քյարամյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News

ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Քննչական կոմիտեի կոլեգիայի անդամներին և աշխատակազմին է ներկայացրել ՔԿ նորանշանակ նախագահ Արգիշտի Քյարամյանին:

«Շնորհակալություն եմ հայտնում Հայկ Գրիգորյանին վերջին երեք տարիներին կատարած աշխատանքի համար եւ Արգիշտի Քյարամյանին մաղթում արդյունավետ գործունեություն»,-տեսանյութին կից գրել է Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև ասել է, որ Հայկ Գրիգորյանի մասնագիտական և մարդկային հատկանիշները բարձր է գնահատում է, ուստի նրա ներուժը կներառվի կառավարման համակարգում։

--00—ԼՄ