Հյուրը փողի մեջ փամփուշտի առկայությունը ստուգելիս պատահաբար կրակել է տանտիրոջ վրա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 11, 24News

Thumbnail

Հունվարի 9-ին՝ ժամը 17։15-ին, հիվանդանոցից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 16։40-ին, «ձախ ծնկահոդի շրջանի հրազենային թափանցող միջանցիկ վիրավորում, ոսկրի և փափուկ հյուսվածքների վնասումով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1998 թ. ծնված Նորիկ Բ.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունվարի 9-ին՝ ժամը 16։00-ի սահմանում, Նորիկ Բ.-ն և 1987 թ. ծնված Հարություն Մ.-ն, 1969 թ. ծնված Արսեն Ս.-ի տանը արևային էներգիայով տաքացվող ջրատաքացուցիչը տեղադրելուց հետո հյուրասենյակում վերցրել են բազմոցի կողքին դրված, Արսեն Ս.-ի անվամբ հաշվառված որսորդական հրացանը, և փողի մեջ փամփուշտի առկայությունը ստուգելիս կրակոց է արձակվել, ինչի հետևանքով էլ Նորիկ Բ.-ին պատճառվել է մարմնական վնասվածք:
Հրացանն առգրավվել է:

Նշանակվել են փորձաքննություններ: