Ինձ մոտ վիրահատելն ավելի լավ է ստացվում․ Արա Բաբլոյանը վերադառնում է բժշկի գործին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 11, 24News

«Նոր խորհրդարանում չեմ կարող աշխատել, որովհետև ես ինքս իմ թեկնածությունը ի սկզբանե չեմ դրել, որպեսզի ընտրվեմ պատգամավոր», - լրատվամիջոցների  ներկայացուցիչների ընդունելության ժամանակ ասել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

«Կարծում եմ՝ այս դաշտում արեցի այն ամենը, ինչ կարող էի անել, հիմա ավելի լավ է վերադառնամ առողջապահություն, անեմ այն, ինչը շատ լավ եմ անում, ինձ մոտ վիրահատելն ավելի լավ է ստացվում, քան խոսելը»,-  ասել է Բաբլոյանը։

Հարցին՝ հետևելո՞ւ է քաղաքական զարգացումներին, Արա Բաբլոյանն ասել է, որ  հետևելու է ոչ թե քաղաքականությանը, այլ՝ զարգացմանը, և պատրաստակամություն հայտնել անհրաժեշտության դեպքում օգտակար լինելու խորհրդարանին. «Ես պատրաստ եմ իմ փորձը հաղորդել նոր խորհրդարանին», - ասել է նա։

ԱԺ նախագահը նմանություն է տեսել նաև իր և լրագրողների մասնագիտությունների միջև:

«Մենք ձեզ հետ ինչ-որ տեղ կոլեգաներ ենք ու երբ մարդիկ ունեն հոգեկան խնդիրներ կամ հոգեբանական դժվարություններ, նրանք դիմում են բժիշկներին, որ ստանան օգնություն, իսկ լրագրողները կարող են հոգեկան ու հոգեբանական հանգստություն առաջացնել և հակառակը», - ամփոփել է Բաբլոյանը:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս