Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն առաջադիմել է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

նկար

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային թարմացված աղյուսակը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է աղյուսակում և այժմ զբաղեցնում է 88-րդ հորիզոնականը։

Աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է աշխարհի գործող բրոնզե մեդալակիր Բելգիան։ Նրան հաջորդում են Բրազիլիան, աշխարհի չեմպիոն Ֆրանսիան, Անգլիան և Եվրոպայի չեմպիոն Իտալիան։

--00—ԼՄ