Փաշինյանի և Քոչարյանի միջև Մոսկվան ընտրում է առաջինին, քանի որ նա մանիպուլյատոր է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

Այս խորհրդարանը կարճ կյանք է ունենալու. համակարգը մահանում է: Այս մասին 24TV֊ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը։ 

Ավետիսյանի համոզմամբ, գործող իշխանությունը վերընտրվեց Ռուսաստանի աջակցությամբ, իսկ Փաշինյանի և Քոչարյանի միջև Մոսկվան ընտրեց առաջինին, քանի որ նա մանիպուլյատոր է։

Խոսելով արտաքին քաղաքականության մասին՝ նա այն համոզմունքն հայտնեց, որ «ՀՀ արտաքին քաղաքականության հիմքում պետք է լինի վիլսոնյան վճիռը, ինչին դիմագրավում է Անկարան»։

Ըստ նրա, Թուրքիան ամեն ինչ անում է, որ ո՛չ Հայաստան լինի ո՛չ կառավարություն՝ մտահոգվում են Սևրի պայմանագրից։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԱՀ