ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Քանաքեռ նստավայր)՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Սահակյանի, այսօր շարունակեց լսել քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի Հանրապետության։
Դատարանն ավարտեց Ռ․ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանի ներկայացրած ապացույցների հետազոտումը։
Հիշեցնենք, որ նախորդ նիստին Ալումյանը, որպես ևս մեկ ապացույց, դատարանին է ներկայացրել 2021 թ. մարտի 1-ին Երևանի Հանրապետության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը։ Այդ ժամանակ Ռ․ Քոչարյանը դեռևս մեղադրվում էր 300․1 հոդվածով, և Ալումյանը գտնում է, որ Փաշինյանն այդ ելույթով խախտել է նախագահի անմեղության կանխավարկածը։
Դատարանին ներկայացվեց նաև հայցվոր կողմի՝ 8 էջից կազմված դիրքորոշումը, որի դեմ պատասխանող կողմն իր առարկությունները հայտնեց։
Դատաքննությունն ավարտվեց, վճիռը կրապարակվի 2023 թ․ հունվարի 10-ին։
--00—ՅՄ