Աշխատանքից ազատված առողջապահության փոխնախարարը ՊԵԿ-ում պաշտոն է ստացել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News 

Սմբատյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արտյոմ Սմբատյանը նշանակվել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝
Արտյոմ Սմբատյանին նշանակել պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ»,- ասված է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ երեկ Փաշինյանի որոշմամբ՝ Արտյոմ Սմբատյանն ազատվել էր առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից:

--00—ՄՀ