«Երալաշ»-ն է․ Խաչակնքվում ենք ու գնում․ Վահե Հակոբյանը՝ ԱԺ-ում ծեծկռտուքների մասին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

«Հայստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը կարծում է, որ Ազգային ժողովի նիստերը նման են իր երիտասարդ տարիների  «Երալաշ» հաղորդաշարին։ Պատգամավորն այս մասին ասաց լրագրողներին՝ անդրառնալով ԱԺ-ում վերջին օրերին տեղի ունեցող ծեծկռտուքի դեպքերին․

«Մի դպրոց են գալիս, տնօրենն ասում է դու գնա 7-ի Բ, դու գնա 10-ի Բ ։ Խաչակնքվում են ու գնում»։

Հակոբյանը նշեց, որ  երեկվա գլխավոր զեկուցողը (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը) ուզում է տպավորություն ստեղծել, թե ամեն ինչ իր վերահսկողության տակ է․

«Բայց դա այդպես չէ ու դրա համար մի քանի փաստեր կան»։

--00--ԿԿ