Դատախազի պաշտոնակատարն ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

դատախազ

ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է Դատախազությունը:

Գևորգ Բաղդասարյանը շնորհավորել է տիկին Շմիդտին Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարումն ստանձնելու կապակցությամբ և բարձր գնահատել քրեական արդարադատության համակարգի բարեփոխումների ոլորտում ԵԽ ցուցաբերած աջակցությունը։

Հանդիպման շրջանակում մանրամասն քննարկվել են գրասենյակի աջակցությամբ իրականացվող բարեփոխումների ինչպես ընթացիկ ծրագրերը, այնպես էլ մշակվող գործողությունների նոր պլանում ներառվելիք բարեփոխումների նոր ուղղություններ։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել ակտիվ պաշտոնական և աշխատանքային շփումները՝ իրականացվող ծրագրերի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։

--00—ՄՀ