Տիգրանաշենի հանձնման հետ կապված լուրը մտացածին է, նման բան չի քննարկվել․ Արարատի մարզպետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

նկար

Հրաժարականի դիմում ներկայացրած Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը մարզպետարանի ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի՛ քաղաքացիներ, ինչպես արդեն հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Արարատի մարզպետի պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել:

Մամուլում, տարբեր սոցիալական հարթակներում հրաժարականիս տարբեր վարկածներ են առաջ քաշվում, որոնցից մեկն այն է, որ «ստորագրվել է Տիգրանաշենի հանձնման փաստաթուղթ, ինչն էլ հրաժարականիս առիթ է ստեղծել»:

Պաշտոնապես հայտարարում եմ՝ Տիգրանաշենի հանձնման հետ կապված լուրերը մտացածին են, նման բան երբևէ չի քննարկվել և չի քննարկվի, խնդրում եմ զերծ մնալ կեղծ ու անհիմն շահարկումներից»:

--00—ԼՄ