Սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա պետք է տեղի ունենա․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15,  24News

Փաշինյան

2018 թվականի հոկտեմբերի 15-ին տեղի էր ունենում բանակցային գործընթաց, որի բովանդակության տրամաբանությունը անխուսափելիորեն հանգեցնելու էր սահմանազատման և սահմանագծման  գործընթացին։  Այս մասին կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, թե ինչո՞ւ Ադրբեջանի հետ սահմանազատման ու սահմանագծման գործընթացը չսկսվեց, օրինակ, 2018 թվականի հոկտեմբերի 15-ին, այլ սկսվեց հիմա, երբ մեր դիրքերն անհամեմատ ավելի թույլ են ու խոցելի։

Փաշինյանը նշեց, որ սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան պետք է տեղի ունենա․

«Կարծում ենք, որ, սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան պետք է տեղի ունենա։ Եվ այս համատեքստում շատ լավ և օգտակար կլինի, եթե մենք մեր քաղաքացիների հետ հարաբերվելիս նրանց իրողությունները, հնարավորությունները, ռիսկերը ուղիղ և ճիշտ ներկայացնենք»։

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս