ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ․ Սեպուհ արք․ Սարգսյանի գլխավորությամբ Թեհրանի Սբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում տեղի է ունեցել Հանրապետական մաղթանքի, ՀՀ պետական դրոշի օրհնության և Սուրբ պատարագի արարողություն։ Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից:
Արարողությանը մասնակցել են ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը և դեսպանության դիվանագիտական անձնակազմը, Թեհրանի հայոց թեմի թեմական խորհրդի ատենապետ Նորայր Արամյանը, պատգամավորական ժողովի փոխատենապետ Վահիկ Աղաքյանը և համայնքային մարմինների ներկայացուցիչներ։
--00—ՄՀ