Կենտրոնի հասարակական տրանսպորտը մշտադիտարկվել է, հայտնաբերվել են խախտումներ

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22,  24News

քտա

2021 թվականի սեպտեմբերի 22-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ գործակցությամբ մշտադիտարկել են Երևանի Կենտրոն վարչական շրջանի հասարակական տրանսպորտը: Այս մասին հայտնում է ՔՏՀԱ տեսչական մարմինը:

ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետներն ուսումնասիրել են Կենտրոնում ուղևորափոխադրում կատարող 35 տրանսպորտային միջոց և հայտնաբերել, որ  3 վարորդ դիմակ չեն կրել: Դրանց հիմքով վարչական արձանագրություններ են կազմվել։

ՔՏՀԱՏՄ տրանսպորտային մասնագետները, հաշվի առնելով վերջին օրերին COVID-19-ից մահվան դեպքերի աճը, վերահսկողությանը զուգահեռ՝ հանրային տրանսպորտի ուղևորներին և ուղևորափոխադրողներին կրկին իրազեկել են հակահամաճարակային կանոնները պահպանելու խիստ անհրաժեշտության մասին:

Հիշեցնենք, որ ուղևորներն ու վարորդները պետք է պարտադիր դիմակ կրեն, մեքենաներում ապահովվի պատշաճ սանիտարական տեսքի ախտահանիչ հեղուկների առկայությունը, առհասարակ բացառվի գերբեռնված երթևեկությունը։

Տեսչական մարմինների վերահսկողությունը կշարունակվի նաև առաջիկա օրերին։

--00—ՄՀ

Տեսանյութեր