Վրաստանի ՆԳՆ-ն հերքում է, որ Սաակաշվիլին հատել է երկրի պետական սահմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

նկար

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը պնդում է, որ Վրաստանում է գտնվում, չի հատել պետական սահմանը, այս մասին հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ն, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Սաակաշվիլի չի հատել պետական սահմանը»,- ասվում է Վրաստանի ՆԳՆ մամուլի հաղորդագրության մեջ:

Սաակաշվիլին ավելի վաղ գրառում էր արել իր ֆեյսբուքյան էջում՝ հայտնելով, որ Վրաստանում է, իսկ ավելի ուշ նա տեսանյութ է հրապարակել, որում հայտնում է, որ Բաթումի քաղաքում է, և որ հոկտեմբերի 2-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կքվեարկի իր «Միասնական ազգային շարժում» կուսակցության օգտին:

--00—ԼՄ