Եվրոպական մի քանի հավաքականներ քննարկում են ՖԻՖԱ-ից դուրս գալու հարցը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20,  24 News

ֆիֆա
Եվրոպական մի քանի հավաքականներ քննարկում են ՖԻՖԱ-ից դուրս գալու հարցը` Աշխարհի առաջնությունը երկու տարին մեկ անցկացնելու ծրագրի պատճառով:

12 ֆուտբոլային ազգային ասոցիացիաներ ՈՒԵՖԱ-ին տեղեկացրել են ՖԻՖԱ-ից դուրս գալու իրենց ցանկության մասին, հաղորդում է Associated Press-ը․ գրել է Armsport.am-ը։

ՖԻՖԱ-ից հնարավոր դուրս գալը չի ​​ազդի ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերին ակումբների և ազգային հավաքականների մասնակցության վրա: Օրինակ՝ Ջիբրալթարը 2013 թվականին դարձավ ՈՒԵՖԱ-ի անդամ և 3 տարի խաղաց միության հովանու ներքո անցկացվող մրցաշարերում՝ մինչ ՖԻՖԱ-ում ըդգրկվելը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՖԻՖԱ-ն տեղեկացրել է ազգային ասոցիացիաներին՝ 2026 թվականից 2 տարին մեկ Աշխարհի առաջնությունն անցկացնելու ծրագրերի մասին: Մանրամասներն՝ այստեղ։

  --00—ՄՀ