ՖԻՖԱ-ն ներկայացրել է տարվա լավագույն ֆուտբոլիստի ու մարզիչի հավակնորդներին

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 25,  24News  

ֆիֆա

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան իր պաշտոնական կայքում հրապարակել է տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների ցուցակը:

Թեկնածուների ցուցակ. Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս»), Լիոնել Մեսսի («Բարսելոնա»), Տիագո Ալկանտարա («Բավարիա», «Լիվերպուլ»), Կեվին Դե Բրյունե («Մանչեսթեր Սիթի»), Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա»), Կիլիան Մբապպե, Նեյմար («Պարի Սեն Ժերմեն»), Սերխիո Ռամոս («Ռեալ»), Սադիո Մանե, Մոհամեդ Սալահ, Վիրջիլ վան Դեյկ («Լիվերպուլ»):

Արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին առցանց: Քվեարկությունը կսկսվի նոյեմբերի 25-ին և կավարտվի դեկտեմբերի 9-ին: 

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս