Բաքուն կարողացավ Թեհրանից առնվազն նման ուղերձ կորզել հիմնախնդրի հետ կապված

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

արաբ

Արաբագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այն բանից հետո, երբ Իրանի ճանապարհային բեռնափոխադրումների և սպասարկման կազմակերպության միջազգային բեռնափոխադրումների գրասենյակի տնօրեն Ջավադ Հեդայաթին բեռնափոխադրող ընկերություններին նախօրեին ուղղված նամակում «խստորեն հորդորեց Իրանի քաղաքացիներին ու վարորդներին հնարավոր հետևանքներից խուսափելու և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հարգելու համար Հայաստանի տարածքից մուտք չգործել Լաչին և Ղարաբաղ և խուսափել Ղարաբաղի հետ որևէ առևտրային պայմանագիր կնքելուց», Ադրբեջանն ազատ արձակեց Գորիս-Կապան ավտոճանապարհին ձերբակալված իրանցի վարորդներին։

Եվ թեպետ նշված «հորդորը», այնուամենայնիվ, դժվար է գնահատել որպես իրավական ակտ, այդուհանդերձ, պետք է փաստել, որ Բաքուն կարողացավ Թեհրանից առնվազն նման ուղերձ կորզել տևական ժամանակ շարունակվող այս հիմնախնդրի հետ կապված»։

--00—ԼՄ

Տեսանյութեր