Նորագյուղի հյուսիսարևելքում մեկնարկել են նոր բնակելի թաղամասի շինարարական աշխատանքները

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27,  24 News

շինարարություն

Շարունակվում են պատերազմական գործողությունների հետևանքով տեղահանված բնակիչներին կացարաններով ապահովելու պետական ծրագրի շրջանակում նոր բնակավայրերի կառուցապատման աշխատանքները։

ԱՀ Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի հյուսիսարևելյան հատվածում մեկնարկել են նոր բնակելի թաղամասի շինարարական աշխատանքները`«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով։

Ներկա դրությամբ բնակավայրում հողային աշխատանքներ են կատարվում։

Բնակավայրի ընդհանուր տարածքը նախագծային հաշվարկային ուրվագծում կազմում է 32,0 հա։ Թաղամասը կառուցապատվելու է մեկ֊երկու հարկանի մեկ և երկբնակարանի առանձնատներով։ Տնամերձ հողամասերի մակերեսը կլինի 1200քմ։

Կառուցապատման աշխատանքները իրականացնում է «Կապավոր» ՍՊ ընկերությունը։

Նոր բնակավայրի գլխավոր հատակագիծը մշակել է «Ճարտնախագիծ» ՍՊԸ-ն։

--00—ՄՀ

Տեսանյութեր