Ասկերանի 2 համայնքներում կորոնավիրուսի պատճառով ելքի և մուտքի սահմանափակում է մտցվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

նկար

Ասկերանի շրջանի Նորագյուղ և Հովսեփավան համայնքներում հայտնաբերված կորոնավիրուսի դեպքերով պայմանավորված՝ վերոնշյալ համայնքներում սահմանված են ելքի և մուտքի մասնակի սահմանափակումներ։ Այդ մասին հայտնում է ԱՀ ոստիկանությունը:

նկար

ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները  սահմանված վայրերում տեղադրված անցակետերում իրականացնում են շուրջօրյա  ուժեղացված ծառայություն՝հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու և անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով։

նկար

ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արման Սարուխանյանն այցելել է անցակետեր և տեղում հանձնարարականներ տվել ծառայություն իրականացնող ոստիկաններին։

նկար
նկար

--00—ԼՄ