Խլելու, թալանելու, հարստանալու մոլուցք է եղել, իբրև թե որդիների ապագայի մասին ենք մտածում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

«Խլելու, թալանելու, կուտակելու, հարստանալու մոլուցք է եղել,  իբրև թե որդիների ապագայի մասին ենք մտածում»,- 24TV-ի  եթերում ասաց գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն՝ անդրադառնալով անկախության շրջանում մեր ստեղծած արժեքներին։

«Պետականաշինության փոխարեն հանգստացանք, ննջեցինք դափնիների վրա, տարբեր փորձարկումներ արեցինք։ Չլուծված հարցերը մյուսների վրա գցելու միտումը շատ թանկ նստեց մեր ժողովրդի վրա։ Չարժևորեցինք անկախությունը, չգնահատեցինք հաղթանակը, փոխարենն ունենք պարտություն և անտարբեր հասարակություն։ Ապատիան խորացնելու փոխարեն ժողովրդին ասենք՝ զարթնե՛ք, թեկուզ մի քիչ կոպիտ ձևով։ Ինչ-որ կատարվում է այսօր, ապագայում տեսնելու ենք հաղթահարված, բայց ցավալիորեն նորից դաս չառած։ Ազգային, պետականության գիտակցությունն այս հասարակության մեջ չի ներշնչվել և չի ամրագրվել։ Պետության, պետականության գաղափարը պետք է ամրագրվեր հասարակության մեջ, որ այսօր չդառնար քննարկելու հարց»,- նկատեց գրականագետը։

Մանրամասները դիտեք տեսանյութում։