Զորավարժությունների ժամանակ ադրբեջանցի սահմանապահ է մահացել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

նկար

Ադրբեջանցի սահմանապահ է մահացել զորավարժությունների ժամանակ: Այդ մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայությանը։

Ըստ հրապարակված հաղորդագրության՝ միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 4-ին Սահմանապահ զորքերի «Ղազախ» առանձին սահմանապահ դիվիզիայի ծառայողական տարածքում: Զոհված զինծառայողը Ահմեդ Թուրալ Աքրամօղլուն մահացու բեկորային վիրավորում է ստացել АГС-17 նռնականետից արձակված կրակոցից: 

--00—ԼՄ