Հանցագործության պես մի բան է. Սյունիքում իրավիճակը լարված է, ԱԺ-ն անվտանգային խնդիրներ չի քննարկում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

 

Սահմանային լարվածությունը Գեղարքունիքի և Սյունիքի հատվածներում՝ չնայած եռակողմ հայտարարության շարունակվում է, որովհետև այսօրվա իշխանությունները համակերպվել են պարտվողական քաղաքականության հետ, իսկ թուրքը հայտնվել է ՀՀ սահմաններում։ Այս մասին երեքշաբթի տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ 

«Հենց այնպես խոսքեր չեն, երբ, գնահատելով հակառակորդին, մենք ասում ենք, որ նա շարունակում է ճնշումները պարտված իշխանությունների վրա, որովհետև միջազգային փորձն է ցույց տալիս, որ պարտված իշխանությունները գտնվում են թե՛ հակառակորդի, թե՛ միջազգային հարթակներում թելադրանքի, պարտադրանքի ներքո։ Խոսելով խաղաղության մասին՝ հակառակորդը մեր իշխանություններին գցել է խաղաղության խաբկանքի մեջ, որովհետև նրա գործողությունները՝ առաջին հերթին հռետորաբանությունը և հայատյացությունը, շարունակվում են, և նաև կոնկրետ գործողություններով, կոնկրետ քայլերով փորձում են էլ ավելի խորությամբ հայտնվել ՀՀ սահմաններից ներս», - նշել է նա։ 

Ըստ Օհանյանի, «ըստ էության, այսօր Երևան-Գորիս մայրուղին գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության ներքո»։ 

Մանրամասները՝ տեսանյութում։ 

--00--ԿԿ