ԵԺԿ-ն խստորեն դատապարտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգայնորեն ճանաչված սահմանի խախտումը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News

եժկ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում տարածել է Եվրոպական ժողովրդավարական կուսակցության հայտարարությունը՝  ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանային իրավիճակի լրման վերաբերյալ՝ կից գրելով. «Ու սա դեռ առանց պետական պաշտոնների եւ պետական լծակների»:

Հայտարարության մեջ ասված է.

«Եվրոպական Ժողովրդավարական կուսակցությունը խիստ մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին վերջին ռազմական գործողություններով:

Մենք խստորեն դատապարտում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգայնորեն ճանաչված սահմանի խախտումները։

Մենք միանշանակ մերժում ենք ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը՝ որպես տարածաշրջանում քաղաքական նպատակներին հասնելու միջոց։

Մենք ընդգծում ենք ռազմական բախումների կանխարգելման և հետաքննության միջազգային մեխանիզմների ստեղծման կենսական անհրաժեշտությունը՝ ագրեսորի նկատմամբ համապատասխան պատժամիջոցների իրականացմամբ։

Տարածաշրջանում երկարատև խաղաղությունը հնարավոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և բանակցված լուծման միջոցով՝ հիմնված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված հիմնարար սկզբունքների վրա»։

--00--ԱԹ