Ավստրիան 2022 թ. -ի փետրվարի 1-ից պարտադիր է դարձնում  համընդհանուր պատվաստման գործընթացը

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19,  24 News

ավստրալիա

Ավստրիան 2022 թ. -ի փետրվարի 1-ից պարտադիր է դարձնում  համընդհանուր պատվաստման գործընթացը։ Այս մասին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Ալեքսանդր Շալենբերգը։

«Այսօր մենք դժվարին որոշում կայացրինք՝ շատ արագ ներդնել պարտադիր պատվաստում, այն պետք է գործի 2022 թվականի փետրվարի 1-ից»,- ասել է Շելենբերգը կառավարության և տարածաշրջանային իշխանությունների հետ հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։

Նա նաև հայտարարել է, որ  երկուշաբթի օրվանից առավելագույնը 20 օր բոլորի համար ազգային արգելափակման ներդրման մասին: Նրա խոսքով, չպատվաստվածների համար լոքդաունը մեծացրել է բնակչության պատվաստման պատրաստակամությունը, բայց ոչ բավարար չափով։

Նոյեմբերի 15-ից երկրում գործում է լոքդաուն նրանց համար, ովքեր չեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ։ Այնուամենայնիվ, համաճարակաբանական իրավիճակը շարունակում է վատթարանալ. ամենօրյա հիվանդացությունը պարբերաբար ռեկորդներ է գերազանցում, վերակենդանացման բաժանմունքները COVID-19-ով հիվանդներով ծանրաբեռնվելու վտանգի առաջ է։

--00—ՄՀ