Փաշինյանի և նրա ընտանիքի հասցեին բռնության կոչ արած պատմության ուսուցչին մեղադրանք է առաջադրվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

նկար

Դատալեքս դատական տեղկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Երևանի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի պատմության ուսուցչին մեղադրանք է առաջադրվել դասաժամին աշակերտների ներկայությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ արել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։ 

Գործը մակագրվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին: Առաջին նիստը կկայանա նոյեմբերի 24-ին։

Ըստ քրգործի նյութերի՝ ուսուցիչը 7-րդ դասարանի պատմության դասաժամին, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, աշակերտների ներկայությամբ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ արել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։

Պատմության ուսուցիչը հայտարարել է, որ Փաշինյանին պետք է սպանել, նրան և նրա ընտանիքին պետք է հրապարակում վառել:

--00—ԼՄ