Թուրքիան սկսում է ավելի հանդուգն դառնալ. Արցախում նա հարված հասցրեց ՌԴ-ի հեղինակությանը. Շերին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

Հարավային Կովկասի տարածաշրջանը չափազանց կարևոր է Ռուսաստանի համար. դա թուրքավտանգ ուղղություն է։ Հարավային Կովկասում Ռուսաստանին ուժեղ և վստահելի գործընկերներ են պետք, և «մերկ» չմնալու համար չի կարելի տարածաշրջանում հենման կետ կորցնել:

«Ռուսաստանը երբեք բարեկամություն չի ունենա Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի հետ. սրանք այն պետություններն են, որոնք միշտ կձգտեն վնասել մեզ։ Նրանք մեզ կժպտան, մենք կգնանք ընդառաջ, կզգուշացնենք Էրդողանին նախապատրաստվող ռազմական հեղաշրջման մասին, բայց նրանք միշտ կլինեն մեր դեմ։ Եվ բոլորը պետք է հիշեն դա», - ասել է ռուս քաղաքական գործիչ Ալեքսանդր Շերինը «Позиция» հաղորդմանը տված հարցազրույցի շրջանակում: 

Ըստ փորձագետի՝ բոլորը պետք է հասկանան, որ Թուրքիան բոլոր ժամանակների թշնամի է։ Արցախյան պատերազմը Թուրքիան օգտագործեց տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելու և Ռուսաստանի հեղինակությանը հարվածելու համար։ Թուրքիան սկսում է ավելի հանդուգն դառնալ և դուրս է գալիս բոլոր սահմաններից:

--00—ԼՄ