Moderna-ն աշխատում է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի դեմ պատվաստանյութ ստեղծելու ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

Կորոնավիրուս

Ամերիկյան դեղագործական Moderna ընկերությունը հայտարարել է, որ աշխատում է ավելի հզոր բուստերային պատվաստանյութի վրա, որն ավելի լավ կպաշտպանի օրգանիզմը կորոնավիրուսի SARS-CoV-2-ի նոր մուտացիաներից, ինչպիսինն է վերջերս հայտնաբերված «օմիկրոն» շտամը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ընկերության մամուլի հաղորդագրության մեջ նվում է նաև, որ ընկերությունն առաջիկա շաբաթների ընթացքում մտադիր է արդեն մշակված նոր բուստերային դեղաչափերի փորձարկումներն իրականացնել: