Կաթողիկոսն ու ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի և Արցախի մարտահրավերները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

նկար

Դեկտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերներին, մասնավորապես հայրենիքի սահմաններին և սահմանամերձ բնակավայրերում առաջացած անվտանգային խնդիրներին, կարևորվեց համընդհանուր ջանքերի մեկտեղումը՝ ի նպաստ առկա հարցերի հաղթահարման և հայրենիքի զորացման։

Զրույցի ընթացքում խոսվեց նաև սփյուռքի համայնքներում առկա կացության և ազգային կառույցների կարևոր առաքելության մասին ազգային ինքնության ու միասնականության պահպանման գործում։ Ընդգծվեց նաև հայրենիք-սփյուռք կապերի առավել ամրապնդման անհրաժեշտությունը։

--00—ԼՄ