Կապանի ոստիկանները «Ֆորդ Տրանզիտ»-ում ապօրինի փայտանյութ են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Դեկտեմբերի 8-ին ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները Սյունիք գյուղում շրջայցի ժամանակ ստուգել են Կապան քաղաքի 66-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան:

Վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։

Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Նշանակվել է մասնագիտական ստուգում։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

--00—ԼՄ