Ողբերգական ավտովթար Սյունիքում. ամուսինը տեղում մահացել է, իսկ նրա հղի կինը հիվանդանոցում է

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19,  24News

․

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 10:10–ի սահմաններոմ Mercedes մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի  196.5 կմ հատվածում՝  Անգեղակոթ գյուղի վարչական տարածքում՝  Անգեղակոթի շուկայի մոտ բախվել է իրանական  համարանիշներով Iveco-ին: 

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացիների և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  Սիսիանի թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների կողմից դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Սիսիանի Աղիտուի հոսպիտալ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը: 

Փաստի առթիվ Սիսանի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242  հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: 

Վարորդը եղել է Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ Գառնիկ Հարությունյանը, իսկ վիրավորը՝ նույն մարզի բնակիչ Սուսաննա Զաքյանը: 

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորը ամուսիններ են, կինն էլ հղի է: 

--00--ԱՀ