Լուսանկարներ՝ հրետակոծված Իվանյանի տնից. հղի կինն ու 1 տարեկան երեխան հրաշքով են փրկվել 

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

․

Արցախի Տեղեկատվական շտաբը հրապարակել է լուսանկարներ՝ հակառակորդի կողմից հրետակոծված Իվանյանի (Խոջալու) բնակելի տնից։

․

«Սեպտեմբերի 27-ին՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի առաջին րոպեներին, Իվանյանի (Խոջալու) հրետակոծության հետեւանքով վնասվել է բնակելի տուն։ Արկը ծակել է տանիքը, առաստաղն ու հատակը, բայց չի պայթել։

․

Ինչպես հաղորդում է Sputnik Արմենիան, այդ պահին սենյակում քնած հղի կինն ու նրա 1 տարեկան երեխան միայն հրաշքով են փրկվել»,- հայտնում է Արցախի Տեղեկատվական շտաբը։

․

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս