Տեր-Պետրոսյանն ու Կոպիրկինը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

կոլաժ

Այսօր` դեկտեմբերի 20-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին հայտնում են Առաջին նախագահի գրասենյակից: 

Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել տարածաշրջանային զարգացումների շուրջ, և երկուստեք գոհունակություն է հայտնվել նկատվող կայունացման միտումների առիթով:

--00--ԱԹ