Վրաստանից ՌԴ ճանապարհը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ կլինի մինչև դեկտեմբերի 23-ը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Լարս ձյուն

Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտի տեղեկատվությամբ՝ միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում առատ ձյան և ձնահոսքի բարձր ռիսկի պատճառով արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն:

Նույն ավտոճանապարհի Մլեթա-Գուդաուրիի հատվածում թույլ է տրվում միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների երթևեկությունը։

Երթևեկությունն ընթանում է ճանապարհային ոստիկանության հսկողությամբ։

--00--ԱԹ