Երևանը երկու նոր փոխքաղաքապետ կունենա․ Հրաչյա Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Ես ունեմ իմ տեսլականը, որ տեղավորվում է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում, որը փորձելու եմ առաջ տանել: Այս մասին այսօր լրագրողներին տված ճեպազրույցում հայտարարեց Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

«Հայկ Մարությանի հետ բարեփոխումներ իրականացրել ենք, պատրաստակամ եմ, որ էլ ավելի արագ տեմպերով դրանք իրականացնենք»,- ասաց նա:

Սարգսյանը տեղեկացրեց` կադրային փոփոխություններ լինելու են: Քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնին Սարգսյանն առաջադրելու է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Լևոն Հովհաննիսյանին, լինելու է երկու փոխքաղաքապետ:

--00--ԱԹ