Արման Հակոբյանը` Իսրայելի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

դեսպան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել` Արման Հակոբյանին Իսրայելի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Արման ՀԱԿՈԲՅԱՆԻՆ նշանակել Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թել Ավիվ)»,- նշված է նախագահի հրամանագրում։

--00--ԱԹ