Եկող 2022-ին ադրբեջանական ժողովրդին ի սրտե ցանկանում եմ թավշա, ոչ բռնի հեղափոխություն

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30,  24 News

Ղազինյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Թող պարադոկսալ չթվա, բայց որոշել եմ շնորհավորել ադրբեջանցիների Նոր տարին:

Եկող 2022-ին ադրբեջանական ժողովրդին ի սրտե ցանկանում եմ թավշա, ոչ բռնի, ժողովրդական, սիրո և համերաշխության հեղափոխություն:

Ցանկանում եմ, որ Ադրբեջանում հաստատվի ժողովրդի իշխանություն, որ Ալիևի կոռումպացված և թալանչի կլանը հեռանա, ժողովրդից թալանված մինչև վերջին կոպեկը վերադարձնեն ժողովրդին:

Ադրբեջանի Հանրապետության հպարտ քաղաքացիներն արժանի են ապրել ազատ ու ժողովրդավարական Ադրբեջանում, իսկ բոլոր կարևոր որոշումները կայացվեն Ադրբեջանի հպարտ քաղաքացիների մասնակցությամբ: Ադրբեջանի ժողովրդի սրտի ապագա նախագահը պետք է անհապաղ կազմաքանդի պետությունը, բանակը, 44-օրյա պատերզմի մասնակից նախկին բոլոր թալանչի գեներալներին կալանավորի, բոլոր թալանչի նախկինները և նրանց ընկերներն ու բարեկամները հռչակվեն սերմացու գողացող մկներ և Ադրբեջանի հպարտ քաղաքացիների թշնամիներ:

Ադրբեջանի թավշյա, ոչ բռնի հեղափոխության առաջնորդը պարտադիր պետք է սիրի հայերին, բացի խաղաղության դարաշրջան, չփչացնի հարաբերությունները Թուրքիայի հետ և որպես խաղաղության ու արդարության Գանդի, Հայաստանին հանձնի Արցախն ու Նախիջևանը:

Կարճ ասած՝ կեցցե ազատությունը, կեցցե Ադրբեջանի ժողովրդավարական հանրապետությունը, կեցցեն Ադրբեջանի հպարտ քաղաքացիներն ու նրանց երեխաները, որ ապրելու են ազատ ու ժողովրդավարական Ադրբեջանում...»:

 --00—ՄՀ