էկոնոմիկայի նախարարությունը հայկական կազմակերպություններին հրավիրում է Հայ-ավստրիական համաժողովին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 15,  24 News

ղզցղզց

Փետրվարի 3-ին Երևանում տեղի կունենա Հայ-ավստրիական գործարար համաժողովը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայկական կազմակերպություններին հրավիրում է մասնակցելու համաժողովին:

Համաժողովին կմասնակցի շուրջ 20 ավստրիական ընկերություն, որոնք փնտրում են գործընկերներ՝

արդյունաբերության,

փայտի,

պանելային նյութերի,

պլաստմասսայի և ալյումինի մշակման մեքենաների ներմուծման,

գարեջրագործության,

երկրաբանական վտանգի արդյունաբերության,

գյուղատնտեսության,

քարաթափման ջրհավաք ցանկապատերի,

հիդրոէլեկտրակայանների,

բարձրորակ ձեռագործ փայտե հատակների արտադրության (դիզայներներ և ճարտարապետներ ստուդիաների, հյուրանոցների, ռեստորանների, մասնավոր վայրերի համար),

բանկային համակարգի,

խելացի քաղաքների լուծումների տրամադրման,

կրթության,

անվտանգության,

ենթակառուցվածքների,

առողջապահության ոլորտներում։

 

Հայտերի ընդունման վերջնաժամկետը հունվարի 19-ն է:

--00--ՍԳ